Անգլերեն     
   













 
 Իդեալական մաքրության ապահովումը բավականին լուրջ և պրո‎‎ֆեսիոնալ մոտեցում է պահանջում:
  ՚Ֆեկա - Լյուքս՚ ՍՊԸ-ն հանրապետությունում միակ ընկերությունն է , որը ծավալուն մասշտաբներով իրականացնում է   բոլոր տեսակի տարածքային ծածկույթների մեքենայացված քիմիական մաքրում,սկավառակային մեքենաներով   հատակի կապիտալ լվացում , սինթետիկ և բնական գորգերի եռափուլ քիմիական մաքրում , մինչև 33մ բարձրության   ապակիների մաքրում : Այս ամենը միայն ժամանակակից եվրոպական արտադրության մեքենաներով , ՙՋոնսոն՚   և   ՙԿերխեր՚ ‎‎ֆիրմաների հեղուկներով:

  Հավատացնում ենք, որ մեր մասնագետների հոգատար և անթերի աշխատանքի շնորհիվ կարճ    ժամանակահատվածում դուք կարող եք ազատվել ամենատարբեր և անցանկալի աղտոտ բծերից , ունենալ ոչ միայն    իդեալական մաքրությամբ տարածք , այլ նաև հատակի երկարատև փայլ:

  Մենք համագործակցել և համագործակցում ենք այնպիսի ընկերությունների և պետական կառույցների հետ, ինչպիսիք են` Նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, «Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանում տեղակայված «Էյր-Ֆրանս», «Ավստրիական Ավիաուղիներ», «Ղ-Տելեկոմ», «Յունիբանկ», «Ալֆա-Ֆարմ» ընկերությունների մասնաճյուղերի հետ:
 
Կապ մեզ հետ